Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս /Էջմ/ գյուղի բնակիչ Ռոման Թադևոսյանը /ծնվ.1972թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արաքս /Էջմ/ գյուղի Գայի փողոց 9 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած 23.04.2025թ-ի վճռի Գործ թիվ ԱՐԴ/0873/02/24/ 0,24277հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի Գայի փողոց 9 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռոման Սոսի Թադևոսյանի /ծնվ.1972թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,24277հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 119,7քմ կառուցված 1970թ, ծածկած մուտք` 33․6քմ կառուցված 1970թ, անասնաշենք` 40․3քմ կառուցված 1970թ, օժանդակ շինություն՝ 3․8քմ կառուցված 1970թ, օժանդակ շինություն՝ 9․5քմ կառուցված 2000թ, օժանդակ շինություն բ/պ` 1․6քմ կառուցված 1970թ, ավտոտնակ` 22․2քմ կառուցված 1970թ, ծածկ` 40․6քմ կառուցված 1970թ, պարիսպ` 0,5քմ կառուցված 1970թ, պարիսպ՝ 0․7քմ կառուցված 1970թ, պարիսպ` 0,5քմ կառուցված 1970թ․/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Ռոման Սոսի Թադևոսյանի /ծնվ.1972թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արաքս /Էջմ/, Գայի փողոց 9 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: