Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Գայ գյուղի բնակիչ՝ Գրիգոր Պոզոյաին կողմից լիազորված անձ՝ Գարիկ Վարդազարյան դիմումը, անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Կարեն Մաչանյան» ԱՁ /վկայական N 0244/ 2025 թվականի օգոստոսի 04-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող Գրիգոր Սեդրակի Պոզոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-033-0225-0039 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․0154 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք գյուղ Գայ, Երևանյան փողոց, 34/5, 0․5448 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Երևանյան փողոց, 34/4 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։