Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ կետով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արաքս համայնքի աշխարհի, եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում հաջողություններ ունեցած մարզիկների, մարզիչների պարգևատրման արարողության և հյուրասիրության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 400 000 (չորս հարյուր հազար) դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։