|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 196-Ա |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՐԲԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՍԻԹԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0,5861 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2024 թվականի նոյեմբերի 4–ի N 2/փ-485 դրական եզրակացությունը, հողի սեփականատեր «ՍԻԹԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի դիմումը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական սահմաններում գտնվող, «ՍԻԹԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,5861 հա հողատարածքը /ԿԾ 04-086-0004-0079, գործառնական նշանակություն` այլ հող/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։ 2. Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -13 ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՎԱՀՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|