Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող 04-005-0164-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,6 հա այլ հողատարածքը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել 04-005-0164-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,6 հա այլ հողատարածքի համար` 1000000 /մեկ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Ակնաշեն գյուղում գտնվող 0,6հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին» N154-Ա որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: