Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.10.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի տոնի առթիվ 📚։ Այս կարևոր օրն առանձնակի ուզում եմ ընդգծել ձեր կատարած աշխատանքը՝  որպես գիտելիքի, մշակույթի և կրթության տարածման կարևոր շարժիչ ուժ։ Ձեր հետևողական, նվիրված ու հոգատար աշխատանքի շնորհիվ գրադարանները շարունակում են լինել մտքի զարգացման, կրթական և մշակութային փոխանակման կարևորագույն կենտրոններ։ Գրադարանավարի աշխատանքը պահանջում է մեծ նվիրում, լայնախոհություն և պատասխանատվություն։ Դուք այն մասնագետներն եք, ովքեր, մեծ սիրով և ջերմությամբ, ուղեկցում եք յուրաքանչյուր ընթերցողի՝ նրա գիտելիքի որոնման ճանապարհին։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, նոր մասնագիտական ձեռքբերումներ և անսպառ ... Մանրամասն
06.10.25 Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրում իրականացվել են փողոցների նոր արտաքին լուսավորության աշխատանքներ։
 Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրում ավարտվել են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Նոր լուսավորությամբ ապահովվել են հետևյալ փողոցները՝ Աղայան, Սարյան, Մկրտչյան, Սևակի, Նարեկացու, Լեոյի, Խաչատրյան, Պարոնյան և Րաֆֆու։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․ • Բարձակ – 87 հատ• Սեղմակ – 174 հատ • Ձգիչ – 174 հատ • Լեդ լույս (50 Վտ)– 87 հատ • ՍԻՊ 2×16 – 3709 մետր •Մալուխ 2×2.5 – 174 մետր Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը 3709 մետր է, ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները ... Մանրամասն
06.10.25 📚 Ուսուցչի տոնի առթիվ Արաքսի համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին համայնքի դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ և արվեստի դպրոց՝ շնորհավորելու կրթության ոլորտի նվիրյալ աշխատակիցներին։

Համայնքապետարանի ներկայացուցիչները իրենց երախտագիտությունն ու բարեմաղթանքները հղեցին մանկավարժներին, դաստիարակներին և կրթության ոլորտի մյուս ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց անփոխարինելի դերը սերունդների կրթության, դաստիարակության և ազգային արժեքների պահպանման գործում։

06.10.25 Արաքս համայնքի #Ապագա բնակավայրում 17-րդ փողոցի հարակից ջրահեռացման ջրատարը մաքրվել է տիղմից՝ 50 մետր երկարությամբ հատվածում։
05.10.25 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգարժա՛ն ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ։ Այս օրը բացառիկ հնարավորություն է երախտագիտություն ու խոնարհում հայտնելու այն մարդկանց, ովքեր անսահման նվիրվածությամբ ու սիրով կրթում ու դաստիարակում են սերունդներին՝ դառնալով նրանց կյանքի կարևոր ուղեկիցները։ Դուք եք այն լույսը, որ վառում է գիտելիքի ճրագը աշակերտների հոգում։ Ձեր համբերությունն ու սիրով կատարած աշխատանքը անգնահատելի ներդրում է ոչ միայն յուրաքանչյուր աշակերտի ապագայում, այլև մեր համայնքի, պետության ու ազգի ընդհանուր առաջընթացում։ Ուսուցչի առաքելությունը չափազանց պատասխանատու և դժվարին է, սակայն այն նաև ամենապատվաբեր մասնագիտություններից է, քանզի դուք եք կերտում վաղվա առաջնորդներին, ... Մանրամասն
03.10.25 Արաքս համայնքի #Մեծամոր բնակավայրում իրականացվել են փողոցների նոր լուսավորության աշխատանքներ:

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրում ավարտվել են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։

Նոր լուսավորությամբ ապահովվել են հետևյալ փողոցները՝ Խ․Աբովյան, Ազատության, Մ․Մեծարենց, Նար-Դոս, Պ․Դուրյան։

Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․

• Բարձակ – 67 հատ
• Ձգիչ – 140 հատ
• Ծակիչ – 134 հատ
• Լեդ լույս (50 Վտ) – 71 հատ
• ՍԻՊ 2×16 – 2500 մետր
• Մալուխ 2×2.5 – 140 մետր

Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը՝ 2500 մետր է, ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները բնակավայրում։

01.10.25 Արաքս համայնքի սիրելի բնակիչներ.

Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Արզնի» օդանավակայանում կանցկացվի Ավիամոդելային երրորդ փառատոնը։ Արաքս համայնքի պատանիների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով` Արաքսի համայնքապետարանը համապատասխան տրանսպորտային միջոցների տրամադրմամբ կապահովի Արաքս համայնքի պատանիների և երիտասարդների տեղափոխումը և մասնակցությունը փառատոնին: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Արաքսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժին՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ:

1 2 3


Բոլորը
Ավագանու նիստ 9
ԱՐՄԱ TV-ի անդրադարձը
Ավագանու արտահերթ նիստ 21.07.2025թ.
Արտահերթ նիստ 31/07/2025
Ավագանու նիստ 9
25/05/2025
Ավագանու արտահերթ նիստ 18.07.2025թ.
Շախմատի առաջնություն
Մասնակցե՛ք Արաքս համայնքի զարգացմանը
Հերթական նիստ 22/04/2024
Հերթական նիստ 24/05/2024
Մեծամորի մանկապարտեզի բացումը
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացում
Հերթական նիստ 19/03/2025
Խորոնքի մանկապարտեզի բացում
ՀՀ ՏԿԵ նախարարը այցելեց Արաքս համայնք
Հ1 հեռուստաընկերության անդրադարձն Արաքս համայնքում
Հերթական նիստ 25/04/2025
Հեծանվավազքի համայնքային փուլ
Հերթական նիստ 26/06/2024
Հերթական նիստ 17/10/2024
ՏԻ համակարգը 28 տարեկան է
Հերթական նիստ 21/11/2024
Հերթական նիստ 25/12/2024
Հերթական նիստ 11/02/2025
ԱՐՄԱ TV ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Կապույտ վառելիքը՝ բաղձալի երազանք
Հերթական նիստ 12/12/2023
Արտահերթ նիստ 20/12/2023
Հերթական նիստ 15/02/2024
Հերթական նիստ 18/03/2024
Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
Մեծամոր, Արաքս և Հայկաշեն գյուղերի գազաֆիկացում
Արտահերթ նիստ 27/01/2022
Հերթական նիստ 08/02/2022
Հերթական նիստ 08/04/2022
Արտահերթ նիստ 25/04/2022
Հերթական նիստ 01/05/2022
Արտահերթ նիստ 20/05/2022
Հերթական նիստ 13/06/2022
Արտահերթ նիստ 29/06/2022
Արտահերթ նիստ 28/07/2022
Հերթական նիստ 14/10/2022
Արտահերթ նիստ 14/11/2022
Հերթական նիստ 14/12/2022
Արտահերթ նիստ 28/12/2022
Արտահերթ նիստ 29/12/2022
Արտահերթ նիստ 12/01/2023
Հերթական նիստ 14/02/2023
Հերթական նիստ 14/03/2023
Հերթական նիստ 14/04/2023
Հերթական նիստ 15/05/2023
Արտահերթ նիստ 02/06/2023
Հերթական նիստ 14/06/2023
Արտահերթ նիստ 28/06/2023
Արտահերթ նիստ 28/07/2023
Հերթական նիստ 12/09/2023
Հերթական նիստ 12/10/2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner