Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Հայտնում ենք, որ մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին Արաքս համայնքը միանալու և աջակցելու է շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի խորհրդանիշ համարվող հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Առաջարկում ենք հանրությանը շարժմանը միանալու: