Սույնով Արաքսի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ կազմակերպվող Արաքս համայնքի ավագանու` «Արաքս համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Արաքս համայնքի ավագանու` «Արաքս համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը ներառյալ ուղարկել araqshamaynq.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Արաքսի համայնքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գյուղ Առատաշեն, Մ․Մաշտոցի 1, Վարչական շենքում տեղի կունենան հանրային բաց լսում։