ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ (0.25դրույք), 2 դաստիարակ (0.56 դրույք), 2 դաստիարակ/մսուրային խմբի/ (0.7 դրույք) թափուր պաշտոնները համալրելու համար։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում՝ Ձև1
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն՝ Ձև 4
6․լուսանկար 3x4 չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ, կամ զինվորական կցագրման վկայական
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ (առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մայիսի 13-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10։00-ից մինչև 15։30, բացի ոչ աշխատանքային օրերից։ ․
Մրցույթը տեղի է ունենալու 20.05.2025թ. ժամը՝ 11։00-ին, տեղը՝ գ․Ապագա, «Միլա-Փաթիլ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, 15-փողոց, 16 շ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 196521 հեռախոսահամարով: