ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Գայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 6 դաստիարակի (0,56) դրույքաչափով, երաժշտական դաստիարակի (1) դրույքաչափով և մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի (1) դրույքաչափով թափուր պաշտոնները համալրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆավորակավորման պահանջներին համապատասխանող անձիք։
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում (Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4 չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են հունիսի 10-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 10։00ից - 16։00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 10-ին ժամը՝ 14։00-ին, «Գայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում:
Հասցե՝ գ․ Գայ , Իսահակյան 1 փ ,թիվ 16/1
Տեղեկությունների համար զանգահարել 077-288-057 հեռախոսահամարով։