ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Խորոնքի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 4 դաստիարակի` 0,56 դրույքաչափով, 2 դասատիարակի մսուրային խմբի՝ 0,7 դրույքաչափով, երաժշտական դաստիարակի՝ 0,75 դրույքաչափով, մեթոդիստի՝ 0,25 դրույքաչափով թափուր պաշտոնները համալրելու համար:
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։ Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում (Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4 չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում)
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հուլիսի 7 -ը ներառյալ, ամեն օր` ժամը 10։00-ից - 16։00-ն, բացի ոչ աշխատանքային օրերից։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 11-ին` ժամը 14։00-ին, <<Խորոնքի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքում ,հասցե՝ գ. Խորոնք, Մ․Խորենացի 2:
Տեղեկությունների համար զանգահարել 093 54-30-11 հեռախոսահամարով։