ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Ջրառատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի (0,56 դրույքաչափով), մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ) (0.25 դրույքաչափով) թափուր պաշտոնները համալրելու համար:
Վերոհիշյալ պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի դրույքաչափի։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
1․դիմում ( Ձև 1)
2․կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ
3․անձը հաստատող փաստաթուղթ
4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5․ինքնակենսագրություն ՝ Ձև 4
6․լուսանկար 3x4 չափի
7․այլ պետության քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8․ՀՀ արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում են զինվորական գրքույկ,կամ զինվորական կցագրման վկայական։
9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչում հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում)
10․որակավորման տարակարգ(առկայության դեպքում
Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի,Հոկտեմբերյան 2 հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 12.08.2025թ :
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Մրցույթի օր է սահմանվում 19.08.2025թ:
Տեղեկությունների համար զանգահարել 093 13 44 54 հեռախոսահամարով։
--
Հարգանքներով՝ <<Ջրառատի մանկապարտեզ>> ՀՈԱԿ