30.12.24
Ամանորին ընդառաջ ունենք ևս մեկ ավարտական աշխատանք ։
|
Ջրառատ բնակավայրում ավարտվեցին Մեծամորի խճուղու արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ջրառատ բնակավայրում իրականացվում էին փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 3480 գծմ․՝ 116 հատ հենասյուն և 116 հատ LED լուսատու։ Ծրագրի արժեքը կազմում է 16 920 000 դրամ։ Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք նաև, որ տոներից հետո մեկնարկվելու են Իսահակյան փողոցի արտաքին լուսավորության աշխատանքները։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից
|
|
27.12.24
Տարեվերջյան_աշխատանքներ
|
Շրջակա միջավայրի բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում հերթական աշխատանքները իրականացվել են Լուսագյուղ բնակավայրում։ __________________ Տիղմից և աղբից մաքրվել է գյուղամիջյան ջրահեռացման ջրատար, երկարությունը կազմել է 900 մետր։ Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից
|
|
27.12.24
#Տարեվերջյան_աշխատանքներ
|
Խորոնք բնակավայրում ևս մեկ փողոց կունենա խմելու նոր ջրագիծ։ ___________________ Նոր ջրագիծը կառուցվել է Սևահողեր փողոցում, երկարությունը կազմել է 150 մետր։ Աշխատանքների համար անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից իսկ աշխատանքներն իրականացվել են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի և բնակիչների համատեղ ջանքերով։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից
|
|
27.12.24
Ավարտվեցին ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։
|
Պետություն համայնք 2024 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Ապագա գյուղում ավարտվեցին փողոցների արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 1330 գծմ․՝ 42 հատ հենասյուն և 42 հատ LED լուսատու։ Ծրագրի արժեքը կազմում է 8 460 000 դրամ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից
|
|
26.12.24
Շրջակա միջավայրի բարեկարգման և ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում հերթական աշխատանքները իրականացվել են Ջրառատ բնակավայրում։
|
Տիղմից և աղբից մաքրվել է դաշտամիջյան ջրահեռացման ջրատար, երկարությունը կազմել է 150 մետր։ Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները, իսկ աշխատանքներն իրականացվում են Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից
|
|
26.12.24
Ավարտվեց նախատոնական միջոցառումների շարքը Արաքս համայնքի մանկապարտեզներում։
|
Այսօր՝ Արաքս համայնքի Գայ, Հայկաշեն, Արաքս բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում, Ջրառատ բնակավայրի նախակրթարանում, և Մեծամոր բնակավայրի 1-ին դասարանում տեղի ունեցան նախատոնական միջոցառումներ։ Փոքրիկներին այցելեց «Հսկա Ձմեռ պապը», կազմակերպվեցին ամանորյա շոու ծրագրեր սիրելի Ձյունանուշի և Ձմեռ պապի մասնակցությամբ։ Երեխաները ստացան դրական լիցքեր, ժպիտներ և իրենց այդքան սպասված ամանորյա նվերները։ _____________________ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը և համայնքապետարանի ողջ աշխատակազմը սիրով շնորհավորում է մեր մանուկներին , մաղթելով անհոգ մանկություն և խաղաղ երկինք։
|
|
26.12.24
Ավարտվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի պոմպակայանի կառուցման աշխատանքները ։
|
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս գյուղում կառուցվել է պոմպակայան՝ 300 լիտր/վայրկյան հզորությամբ՝ 2 պոմպով։ Պոմպակայանը ոռոգելու է ավելի քան 350 հա հողատարածք: Ներկա պահին աշխատանքները ավարտված են, պոմպակայանը շուտով կհանձնվի շահագործման։ Ծրագրի արժեքը կազմում է 86 958 000 դրամ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից
|
|
1 2 3 |