|
08.03.26
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ։
|
|
Սիրելի՜ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը կարևոր առիթ է արժևորելու ձեր անսահման նվիրումը, հոգատարությունն ու համբերությունը։ Դուք եք ընտանիքի ջերմության աղբյուրը, սիրո ու բարության կրողը և հասարակության ամուր հենասյունը։ Ձեր ժպիտով է սկսվում օրը, ձեր հավատով է ամրանում ապագան, ձեր իմաստությամբ է ձևավորվում սերունդների արժեհամակարգը։ Մաղթում եմ, որ ձեր կյանքը լցված լինի լույսով ու ներդաշնակությամբ, և յուրաքանչյուր նոր օր ձեզ բերի հույս, հաջողություններ ու իրականացված երազանքներ։ Թող ձեր սրտերում մշտապես թևածի խաղաղությունն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Խոնարհում և խորին երախտագիտություն՝ ...
Մանրամասն |
|
|
08.03.26
Մարտի_8 🌸
|
|
💐 Կանանց միջազգային օրվա առթիվ՝ ձևավորված ավանդույթի համաձայն, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակիցները և վարչական ղեկավարները այցելեցին համայնքի բնակավայրեր՝ շնորհավորելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերին, կանանց և քույրերին։ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը իր խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքներն է փոխանցել հարգարժան մայրերին, կանանց և քույրերին՝ մաղթելով ամուր կամք, անսասան տոկունություն, խաղաղություն և առողջություն։ Մենք միշտ երախտապարտ ենք լինելու, քանի որ ձեր ներդրումն ու ձեր որդիների հերոսությունը մեր հայրենիքի պատմության մեջ անուրանալի արժեք են։ Ձեր ուժն ու նվիրումը օրինակ են բոլորիս ...
Մանրամասն |
|
|
06.03.26
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրում։
|
|
🔹Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի Գ․ Թառոյան փողոցում իրականացվել են ջրահեռացման ջրատարի աղբից և տիղմից մաքրման աշխատանքներ, որի ընդհանուր երկարությունը կազմում է 150 մետր։ Տիղմի չորանալուն պես կիրականացվեն նաև դրա հավաքման և տեղափոխման աշխատանքները՝ ապահովելով տարածքի լիարժեք մաքրությունն ու սանիտարական պատշաճ վիճակը։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրել է Արաքսի համայնքապետարանը, իսկ գործընթացը իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որը շարունակաբար իրականացնում է համայնքի բարեկարգման ծրագրերը։ 🖇🔸Արաքսի համայնքապետարանը փուլ առ փուլ ...
Մանրամասն |
|
|
04.03.26
Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ, սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ:
|
|
💪18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51%): 👏Շնորհավորում ենք Համլետ ջան, շնորհակալ ենք մեզ այսքան մեծ հպարտության առիթներ պարգևելու համար։ Մեզ համար մեծ հպարտություն և ուրախություն է տեսնել մեր համայնքը ներկայացնող մարզիկի նման փայլուն արդյունքները միջազգային հարթակում։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ։ Միշտ առաջ Համ ջա՜ն… ✊
|
|
|
03.03.26
📍Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի Ապագա բնակավայրում։
|
|
📌 Համայնքի բարեկարգման ծրագրերի շրջանակում Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 36-րդ փողոցում ավարտվել են ջրահեռացման ջրատարից մաքրված տիղմի հավաքման և տեղափոխման աշխատանքները։ 🚜 Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրել է Արաքսի համայնքապետարանը, իսկ գործընթացը իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որը շարունակաբար իրականացնում է համայնքի բարեկարգման ծրագրերը։ 🖇✅Այս աշխատանքները ապահովում են ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը և բնակավայրի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Ապագաբնակավայր
|
|
|
27.02.26
📌 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում։
|
|
🖇♻ Համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի Բարեկամության փողոցում ավարտվել են ջրահեռացման ջրատարի աղբից և տիղմից մաքրման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը կազմում է 400 մետր։ Տիղմի չորանալուն պես կիրականացվեն նաև դրա հավաքման և տեղափոխման աշխատանքները՝ ապահովելով տարածքի լիարժեք մաքրությունն ու սանիտարական պատշաճ վիճակը։ 🚧Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրել է Արաքսի համայնքապետարանը, իսկ գործընթացը իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որը շարունակաբար իրականացնում է համայնքի բարեկարգման ծրագրերը։ ✅ Արաքսի համայնքապետարանը փուլ առ փուլ ...
Մանրամասն |
|
|
26.02.26
🚧 Բարեկարգման աշխատանքներ Արաքս համայնքի Լուսագյուղ բնակավայրում։
|
|
📍Արաքս համայնքի Լուսագյուղ բնակավայրի Խորենացի փողոցում ավարտվել են ջրահեռացման ջրատարի մաքրման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը կազմում է 50 մետր։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրել է Արաքսի համայնքապետարանը, իսկ գործընթացը իրականացրել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որը շարունակաբար իրականացնում է համայնքի բարեկարգման ծրագրերը։ 🛠️Կատարված աշխատանքները կնպաստեն ջրահեռացման համակարգի արդյունավետության բարձրացմանը և տարածքում ջրակալումների կանխարգելմանը։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Լուսագյուղբնակավայր
|
|
| 1 2 3 |