12.03.25
Կատարվել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման և արդիականացման աշխատանքներ
|
Արաքս համայնքի #Արտիմետ բնակավայրում իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման և արդիականացման աշխատանքներ։ Արտիմետ բնակավայրում իրականացվել են աշխատանքներ փողոցների լուսավորության ցանցի վերանորոգման և ընդլայնման նպատակով։ Ըստ անհրաժեշտության տեղադրվել և նորով է փոխարինվել ՝ - 209 բարձակ
- 235 լեդ լուսատու (50 վտ)
- Փոխվել է նաև կենտրոնական փողոցի վթարային մալուխը 1300 մետր
Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ։ Վերակառուցվել է բնակավայրի ընդհանուր վթարային ցանցը, ըստ որի՝ բնակավայրի 22 փողոց լուսավորված է։ Արտիմետ բնակավայրում ավարտվեցին արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները, բնակավայրի բոլոր փողոցները լուսավորված են։
|
|
12.03.25
Շահագործման հանձնվեցին Արաքս և Լուսագյուղ բնակավայրերում կառուցված պոմպակայանները
|
Ոռոգման սեզոնին ընդառաջ շահագործման հանձնվեցին Արաքս և Լուսագյուղ բնակավայրերում կառուցված պոմպակայանները։ Սույն թվականի մարտի 11-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Արաքս և Լուսագյուղ բնակավայրեր։ «Էջմիածին» Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Նվեր Պետրոսյանի և «էջմիածին» ՋՕԸ-ի աշխատակիցների հետ հանդիպման շրջանակներում, անհատույց օգտագործման իրավունքով ՋՕԸ-ին հանձնվեցին Արաքս և Լուսագյուղ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրի շրջանականերում կառուցված պոմպակայանները։ Հիշեցնենք, որ պոմպակայանները կառուցվել են պետություն-համայնք 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում, ընդ որում՝ ՀՀ ...
Մանրամասն |
|
11.03.25
ազար Ղազարյանն այցելեց Մեծամոր բնակավայր ծանոթանալու մանկապարտեզի բացման նախապատրաստական աշխատանքներին
|
Աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց #Մեծամոր բնակավայր ծանոթանալու մանկապարտեզի բացման նախապատրաստական աշխատանքներին։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուների և Մեծամոր բնակավայրի վարչական ղեկավարի հետ շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին։ Վարչական ղեկավարի, ոլորտային պատասխանատուների և մանկապարտեզի տնօրենի հետ քննարկվեցին առաջիկա անելիքները և մի շարք կազմակերպչական հարցեր։ Համայնքի ղեկավարը հորդորեց համապատասխան ժամկետներում շտկել առկա որոշ թերություններ և տվեց ցուցումներ։ Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ շատ ...
Մանրամասն |
|
10.03.25
Գեղեցիկ անակնկալ Արաքս համայնքի աշխատակցուհիներին
|
Կանանց միամսյա տոնի առթիվ՝ ձևավորված ավանդույթի համաձայն, Արաքսի համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին համայնքի վարչական նստավայրեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ, բուժամբուլատորիաներ, Գայի արվեստի դպրոց, շնորհավորեցին և հաճելի անակնկալներ մատուցեցին կին աշխատակիցներին ինչպես նաև համայնքի ավագանու կին անդամներին՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և անմար հմայք։ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը շնորհավորում է ձեզ սիրելի՜ կանայք, մաղթելով ամենայն բարիք, սեր, երջանկություն և անսպառ ժպիտներ։
|
|
10.03.25
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մասնակցեց Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը
|
Սույն թվականի մարտի 10-ին Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում տեղի ունեցավ ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզպետի աշխատակազմի աշխատակիցները, վարչական շրջանի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ և մեծ թվով հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, որից հետո համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը շնորհավորեց բոլորին մանկապարտեզի բացման առթիվ և նշեց․ «Այսօր բոլորիս համար շատ կարևոր և ուրախալի օր է. մեր փոքրիկների առջև իր հյուրընկալ ...
Մանրամասն |
|
10.03.25
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք կարող են դիմել Արաքսի համայնքապետարան՝ մատուցվող շրջիկ ծառայությունների շրջանակում նույնականացման քարտ ստանալու համար
|
ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հենաշարժողական (բացառապես) խնդիրներ ունեցող քաղաքացիների համար շրջիկ գրասենյակի միջոցով մատուցում է ծառայություններ նույնականացման քարտ տրամադրելու, ինչպես նաև ուղղությամբ։Ծառայությունների մատուցումն առավել արդյունավետ և քաղաքացիներին հասանելի դարձնելու, ինչպես նաև առաջիկա աշխատանքների երթուղին ծրագրելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել անձնագրային ծառայություններին հասանելիություն չունեցող կամ դժվար հասանելի բնակավայրերը, ինչպես նաև տրամադրել համայնքում բնակվող հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների տվյալները, ովքեր ցանկանում են դիմել նույնականացման քարտ ստանալու համար։Վերոնշյալ սոցիալական խմբում ընդգրկված Արաքս ...
Մանրամասն |
|
10.03.25
Իրազեկում
|
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Ձեզ ենք ներկայացնում համընդհանուր հայտարարագրման շրջանակում կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկը։
|
|
1 2 3 |