«Արաքսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակների և մեթոդիստի թափուր պաշտոնների համար:
Չորս դաստիարակ՝ 0,56 դրույքաչափով
Երաժշտության դաստիարակ`(0.5) դրույքաչափով
Մեթոդիստ` ուս. գծով տնօրենի տեղակալ` (0.25) դրույքաչափով
Մրցույթին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N20-Ն հրամանով սահմանված տարիֆավորակավորման պահանջներին համապատասխանող անձինք։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից
6) մեկ լուսանկար` 3x4 չափի
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
10)Փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակի հետ
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հունիսի 18-ին,ժամը՝ 13:00 -ին «Արաքսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ Արաքս համայնք, Արաքս բնակավայր,Դրոյի 3 :
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մայիսի 15-ից հունիսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 9:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf
Տեղեկությունների համար զանգահարել +37498800470 հեռախոսահամարով: