11.09.25
Արաքս համայնքի #Գայ բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ։
|
📍Իրականացվել է Գայ բնակավայրի մանկապարտեզին հարակից ջրահեռացման համակարգի ջրատարների մաքրման աշխատանքներ ինչպես նաև մաքրվել է հարակից տարածքը։ ✅Այս քայլը կնպաստի անձրևաջրերի բնականոն հոսքի ապահովմանը,տարածքի խոնավության նվազեցմանը և մաքուր ու առողջ միջավայրի պահպանմանը։
|
|
10.09.25
Համայնքային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակներում Արաքս համայնքի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը աշխատանքներ է իրականացրել Արաքս բնակավայրում։
|
📍Մաքրվել է մոտ 350 մետր երկարությամբ ջրատարը։ ❗️Աշխատանքների ընթացքում մաքրվել է տասնամյակների կուտակված աղբ և տիղմ, ինչի արդյունքում պոմպակայանը վերականգնել է իր բնականոն աշխատանքը։ ✅ ℹ️Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավված են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները։ Շարունակելի….✅ ✅✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️
|
|
09.09.25
Ապագա բնակավայրում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ
|
# Ապագա բնակավայրի 6-րդ փողոցի առաջին նրբանցքում կառուցվել է խմելու նոր ջրագիծ՝ սննդի համար նախատեսված պլաստմասե խողովակներով։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 350 մետր։ ✅ ℹ️Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…✅✅✅
|
|
08.09.25
Բարեկարգման աշխատանքներ #Գրիբոյեդով բնակավայրում
|
📍Գրիբոյեդով բնակավայրում իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Մասնավորապես մաքրվել է դպրոցի տարածքում գտնվող շինաղբը ։✅ ℹ️Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկական միջոցները, իսկ աշխատանքներն իրականացվում են համայնքի ենթակայության տակ գործող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։ Շարունակելի…✅✅✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից։⬇️
|
|
08.09.25
Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ,
|
❗️Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 12։00-ին, Արաքս համայնքի Առատաշեն գյուղի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի շենքում կկայանա«Հայ կանայք հանուն առողջյության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը: Ձեր ակտիվ մասնակցությունը մեծ կարևորություն ունի համայնքի առողջության և շրջակա միջավայրի զարգացման գործում։Մենք ուրախ կլինենք տեսնել յուրաքանչյուրիդ մասնակցությունը: 📍Արաքս համայնք, գ.Առատաշեն, Մշակույթի տուն 🗓2025 թ․ սեպտեմբերի 17 🕒12։00
|
|
08.09.25
Արվեստի դպրոցի շենքում տեղի կունենա հանրային բաց լսում
|
Արաքսի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի սեպտեմբերի 05-ից մինչև Սեպտեմբերի 30-ը ներառյալ կազմակերպվող Արաքս համայնքի ավագանու` «Արաքս համայնքի տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Արաքս համայնքի ավագանու` «Արաքս համայնքի տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ուղարկել araks.armavir@mta.gov.am ...
Մանրամասն |
|
05.09.25
Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ:
|
Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: ———————————————————————— Աշխատանքներն իրականացվել են Գայի 2-րդ հատվածում՝ Շորքաշվան թաղամասւմ ⚠️ Բարեկարգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ 600 մետր ✅ ℹ️ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեյդերի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական... ✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գայբնակավայր
|
|
1 2 3 |