Արաքս բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՀ ՀՕ-328-Ն օրենքով։
Արաքս համայնքն ընգդրկում է հետևյալ բնակավայրերը՝
Հեռախոս` +374 93 554477
Էլ. հասցե՝ araqs.hamaynq@gmail.comՀամայնքային կայք` http://araqshamaynq.am/Փոստային ինդեքս` 1124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Գայ գյուղ)
www.araqshamaynq.am
(0283)23330
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արմավիր մարզի Արաքս համայնքը գտնվում է Մարզի հյուսիս-արևելյան հատվածում, զբաղեցնում է 9809.9 հա տարածք: Համայնքի կազմում ընդգրկված է 13 գյուղական բնակավայրեր: Համայնքի ընդանուր բնակչության թվաքանակը կազմում է 27692 մարդ:
Ապագա գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի կազմում : Գյուղը նախկինում ունեցել է Թուրքմենլու,Վերին Թուրքմենլու անվանումները, 1935 թվականիցանվանվելէԱպագա : Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ , Մցու , Կնձու , Բուգնոտ , Մրցան , Քաշախ , Հիզան , Տնգետի , Խութի՝ Գելոնք , Մուշի Բլանուխ, գյուղերից , Ալաշկերտից Մեծ Եղեռնից փրկված հայերը իրենց ապաստանը գտան Արաքս գետի ձախափից ոչ շատ հեռում բնակավայրում, որն սահմանին մոտ էր և հայրենիք վերդառնալուց շուտ կհասնեին տուն : Նրանք մնացին, սակայն երբեք հույսը չկտրելով , որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիքը՝ Էրգիր: Նրանք մնացին ու հիմնեցին նոր բնակատեղի, որն 1935 թվականին անվանեցին Ապագա , որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն: Գյուղը հիմնադրվել է 1919 թվականին :Հաղթահարել է սով, հիվանդությունների ու համաճարակների , կոլեկտիվացման , Հայրենական Մեծ պատերազմի դժվարին տարիները ։Գյուղը սահմանակից է Ջրառատ , Ջրարբի, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն, Արտաշար և Երասխահուն գյուղերին:
Լուսագյուղ գյուղը Արարատյան դաշտավայրում, ծովի մակերևույթից 830մ բարձրության վրա: Գյուղը հիմնվել է Սուրմալու գավառի Արաքս գետի աջ ափին մոտ գտնվող Դաշբուռն ու գյուղի գաղթականներով: Համայնքի հին անվանումները եղել են՝ Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ: Հետագայում՝ 1935 թվականին գյուղը վերանվանվել է Լուսագյուղ, որը տևական է մինչ օրս: Գյուղի կենտրոնում գտնվում են մանկապարտեզի և դպրոցի շենքերը: Կլիմայական պայմանները խիստ են:
Մեծամոր գյուղը հիմնադրվելէ` 1922 թվականին: Մեծամոր գյուղի հեռավորությունը, մարզկենտրոնից 40 կմ: Նախկինում ունեցել է Հեզլու Ղամարլու, Ղամարլու անվանումները։Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին ։ Գյուղը տեղադրված է Միջին արաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին՝ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերեն ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գրիբոյեդով գյուղը Վաղարշապատի տարածաշրջանում, սահմանակից է արևելքից` Վաղարշապատ համայնքին, հյուսիսից` Արտիմետ, արևմուտքից` Խորոնք, հարավ-արևմուտքից` Ապագա և հարավ-արևելքից` Ակնաշեն համայնքներին ։ Գրիբոյեդով համայնքը գտնվում է մայրաքաղաքից և մարզկենտրոնից հավասար հեռավորության վրա` 30կմ: Նախկինում ունեցել է Արալըխ, ԱրալըխԲաշքյանդ, ԱրալըխՔյոլանլու, Արալըկ, ՔյոլանիԱրալըխ, Քյոլանլու Վերինան վանումները։Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ-ին ։ Գյուղը նախկինում եղել է թուրքաբնակ: 1917թ.-ից սկսած գյուղում սկսել են բնակվել հայեր Ղարաբաղից գաղթած: 1949-1950 թթ-ին հայրենադարձված պարսկահայերն են եկել բնակվել: 1949թ-ից Արծվաշենից 30 ընտանիք են վերաբնակվել: 1950-ական թվականներին եկել են եզդիները:
Ակնաշեն գյուղի նախկին անվանումը` Վերին Խաթունարխ է: Բնակավայրի հեռավորությունը քաղաքիցմոտ 6 կմ հարավ։Տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 34 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։ Բնակիչները հայերեն, որոնց նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից , որոշ թվով բնակիչներ այստեղ են գաղթել նաև Սուրմալուից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Առատաշեն գյուղի նախկին անվանումը` Մեծ Զեյվա, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքիցմոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին: Բնակիչները հայերեն, որոնց նախնիները 1828-1829 թթ. Գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից:
Արտիմետ գյուղի անվանումը մինչև 1946 թ. եղել է Ալիբեկլու, 1946-1991 թթ.` Աթարբեկյան: Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ քաղաքից մոտ 1 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը վերանվանվել է Աթարբեկյան 1946թ. ապրիլի 4-ին , Արտիմետ` 1991 թ. օգոստոսի 8-ին ։ Գյուղը նախկինում Ալիբեգլի անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում: Բնակիչները հայերեն, որոնց նախնիները գաղթել են Իգդիրից, Վանից 1915-20 թթ., Իրանից 1946 թ., Սիսիանից, Աշտարակից, Ապարանից և Սպիտակից: Հեռավորությունը Երևանից 28 կմ, մարզկենտրոնից 31 կմ, ՀՀ պետական սահմանից 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից 850-860 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։
Արաքս գյուղի նախկին անվանումը` Ներքին Ղարխուն: Գյուղը տեղակայված է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 9 կմ հարավ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 905 մ բարձրության վրա։Արաքս է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն։Ներկայիս բնակիչները հայերեն, որոնց նախնիների միմասը 1915-1920 թվականներին եկել է Սուրմալուի գավառից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ։
Գայ գյուղը նախկինում անվանվել է Խաթունարխ : Բնակավայրի հեռավորությունը Վաղարշապատից ՝ 6 կմ, մարզկենտրոնից՝ 36 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Գայ է վերանվանվել 1978 թ-ին ։ Նախկինում ունեցել է Խաթունարխ անվանումը։ Հիմնադրվել է 1670-1680 թվականներին և կոչվել է Խաթունարխ՝ Երևանի Սեֆիխանի կնոջ՝Խաթունի անունով, որը ամուսնու հետ այստեղ կառուցել է իր անունով ջրանցք, իսկ այդ տեղ գտնվող 2 գյուղերը կոչվել են Վերին և Ներքին Խաթունարխ։ (Վերին Խաթունարխը ներկայիս Ակնաշեն գյուղն է)։ Գյուղը տեղադրված է միջին արաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 843 մ բարձրության վրա։Կլիման չոր է, խիստ ցամաքային է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։Գյուղի բնակչության նախնիների միմասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից։
Հայկաշեն գյուղի նախկին անվանումը` Ղարղաբազար է: Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջին արաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։Բնական լանդշաֆտները կիսանապատներեն, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։
Ջրառատ գյուղի նախկին անվանումը` Վերին Ղարխուն է: Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից 8-9 կմ հարավ` Մեծամոր գետի աջափնյակում։Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից կազմում է 37 կմ, բարձրությունը ծովի մակարդակից՝ 835 մ։ Բնակավայրը սահմանակից է Արաքս, Լուսագյուղ, Մեծամոր, Ջրարբի, Ապագա, Երասխահուն գյուղերին։Բնակչությանը կազմված է հայերից և եզդիներից։Գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, որն ունի կիսաանապատային և անապատային կլիմա, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300-350 մմ։ Ջրառատ գյուղը օվկիանոսի մակերևույթից բարձր է 650-700 մետր։ Կլիման ամռանը նկատվել է ստվերում +25 - + 30 , իսկ ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -8 - -10 աստիճան։Գյուղի բնակչության նախնիները 1915-1920թթ. Ներգաղթել են Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։Կանաղոտ հողակտորներ, որոնց վերափոխման համար կատարվել են բազմաթիվ փորձեր, այդ հողակտորներից մի մասն արդեն օգտագործում են։
Խորոնք գյուղը մինչև 1946 թվականը անվանվել է Ներքին Այլանլու, 1946-1991թվականներին` Լենուղի): Բնակավայրը տեղակայված է Վաղարշապատ քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևմուտք։ Վերանվանվել է Լենուղի 1946 թ. ապրիլի 4-ին, Խորոնք` 1991 թ. օգոստոսի 8-ին։Գյուղը տեղադրված է Միջին արաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերենածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։Բնակիչները հայերեն, որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արճեշի շրջաններից և Արծափից 1829-1830 թվականներին:
Ջրարբի գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում՝ ծովի մակերևույթից 870 մ բարձրության վրա: Գյուղը հիմնադրվել է 1974 թվականին, Ջրառատի թռչնաֆաբրիկայի /ներկայիս Արաքս թ/ֆ/ հենքի վրա: Գյուղի հիմնադրման տարեթիվը համընկնում է խորհրդային միությունում իր հզորության ծավալներով երկրորդը համարվող Ջրառատի թռչնաֆաբրիկայի ստեղծման տարեթվին: Գյուղը այդ տարիներին որպես բանվորական ավան աշխատողներին տեղավորելու նպատակով ֆաբրիկայի հետ միաժամանակ գոյացավ: Սկզբնական շրջանում գյուղը միացյալ էր Ջրառատի հետ և կոչվում էր Բանվան: 1991-1992 թվականններին այն առանձնացավ Ջրառատից, իր վարչական տարածքն ունեցավ և անվանվեց Ջրառատի թ/ֆ: Իսկ արդեն 2005 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ անվանափոխվեց Ջրարբի:Կլիման ձմռանը լինում է ցուրտ, ամռանը՝ շոգ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Համայնքի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից ըստ բնակավայրերի`
գ.Արաքս 0կմ, գ.Արտիմետ 25կմ, գ.Ակնաշեն 5կմ, գ.Առատաշեն 18 կմ, գ.Ապագա 5 կմ, գ.Խորոնք 18 կմ, գ.Գրիբոյեդով 20կմ, գ.Գայ 3.5 կմ, գ.Հայկաշեն 1 կմ, գ.Լուսագյուղ 7 կմ, գ.Մեծամոր 20 կմ, գ.Ջրառատ 1,5կմ, գ.Ջրարբի 5 կմ:
Բնակելի առանձնատների քանակը կազմում է` գ.Խորոնք 506, գ.Գրիբոյեդով 387, գ.Առատաշեն 224, գ.Ակնաշեն 327, գ.Ջրարբի 215, գ.Լուսագյուղ 180, գ.Արտիմետ 398,գ.Ապագա 388,գ.Հայկաշեն 228, գ.Արաքս 344, գ.Գայ 806,գ.Մեծամոր 308, Գ,Ջրառատ 799 միավոր, իսկ բազմաբնակարան շենքերի քանակը` 0 միավոր:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
250-300 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-3-ից -5
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
24-ից 26
4. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
7. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
8. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
Facebook
Location on Google Maps
YouTube