Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականությունը համարվող Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008-0027 կադաստրային ծածկագրով 0․0361 հա մակերեսով հողամասը /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/ նվիրաբերությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ դպրոցի շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |