15.07.25
🔉ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Արաքս համայնքի հարգելի՛ բնակիչներ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը և հնարավորություն կընձեռի քաղաքացիների իրական փորձի և կարծիքի հիման վրա մշակել ֆիզիկական ակտիվությունը խթանող ծրագրեր: Հետևյալ հղումով ( https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5) մուտք գործելով հարթակ՝ կարող եք մասնակցել հարցմանը և ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում:
|
|
15.07.25
#Ակնաշեն բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքներ
|
Ակնաշեն բնակավայրի Բարեկամության փողոցը սպասարկող հին և երկար շահագործման հետևանքով շարքից դուրս եկած ջրագիծը փոխարինվել է նորով։ Երկարությունը կազմում է 370 մետր։ Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից Շարունակելի…
|
|
11.07.25
Արաքս համայնքի հարգելի բնակիչներ,
|
Ինչպես գիտեք, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատությամբ մեկնարկել են Լուսագյուղ-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի ԿՄ0+500-ԿՄ2+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկա պահին վերոնշյալ աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ և իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի՝ պահպանելով տեխնիկական անվտանգության և որակի բարձր չափանիշներ։ 🔉Հարգելի բնակիչներ, Հիշեցնում ենք, որ ճանապարհաշինության ընթացքում հնարավոր են որոշ ժամանակավոր անհարմարություններ երթևեկության կազմակերպման հարցում, ուստի խնդրում ենք հարցին մոտենալ ըմբռնումով։ Համայնքապետարանը պարբերաբար կապի մեջ է ինչպես կապալառու կազմակերպության, այնպես էլ պատասխանատու մարմինների հետ՝ ապահովելու ...
Մանրամասն |
|
11.07.25
Համայնքային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակներում Արաքս համայնքի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը աշխատանքներ է իրականացրել #Խորոնք բնակավայրում
|
Աշխատանքներ են իրականացվել Խորոնք բնակավայրի զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքում։ ✅Մարքվել է շրջակա տարածքը, հարթեցվել և բարելավվել է դեպի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը։ ℹ️Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները։ Շարունակելի….✅✅✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️
|
|
11.07.25
Արաքս համայնքի հարգելի բնակիչներ, ‼️Տեղեկացնում ենք, որ համայնքային ընթացիկ աշխատանքների շրջանակում Արաքս համայնքի բոլոր բնակավայրերում մեկնարկել են փոսալցման աշխատանքներ՝ շուրջ 1200 քմ ընդհանուր ծավալով։✅
|
Աշխատանքները նպատակ ունեն բարելավել ներհամայնքային ճանապարհների վիճակը, հատկապես այն հատվածներում, որտեղ ժամանակի ընթացքում առաջացել են խորշեր ու վնասվածքներ, ինչը խոչընդոտում է երթևեկության բնականոն ընթացքը և վտանգի տակ է դնում վարորդների ու հետիոտների անվտանգությունը։ ℹ️Աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով՝ սահմանված ժամանակացույցով և տեխնիկական պահանջներին համապատասխան։✅ Խնդրում ենք աշխատանքների ընթացքում ցուցաբերել ըմբռնում և ժամանակավոր անհարմարությունների դեպքում պահպանել անվտանգության կանոնները։ Հարգանքներով՝ Արաքսի համայնքապետարան։
|
|
11.07.25
#Ջրառատ բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքներ
|
Ջրառատ բնակավայրի Իսահակյան փողոցի վերջնամասը սպասարկող խմելու ջրագիծը երկար տարիների շահագործման հետևանքով խափանվել և շարքից դուրս էր եկել, որի արդյունքում զգալիորեն վատթարացել էր ջրամատակարարման որակը։ 🔹Այս համատեքստում իրականացվել է նոր ջրագծի կառուցում․ հին երկաթյա խողովակները փոխարինվել են նոր պլաստմասե խողովակներով՝ շուրջ 180 մետր երկարությամբ։ ℹ️Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ ...
Մանրամասն |
|
08.07.25
Սույն թվականի հուլիսի 7-ին Արաքս համայնքի Ապագա բնակավայրի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի առաջնության սպասված եզրափակիչ հանդիպումը։
|
Եզրափակիչ հանդիպումն անցավ լարված մրցակցային մթնոլորտում։1-ին տեղի համար պայքարեցին Ապագա և Ջրառատ բնակավայրերի թիմերը իսկ 3-րդ տեղի համար Ակնաշեն և Գրիբոյեդով բնակավայրերի թիմերը։Թեժ մրցակցության արդյունքում Ապագա բնակավայրի թիմը 2-0 հաշվով հաղթեց Ջրառատ բնակավայրի թիմին, զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը և վաստակեց գլխավոր մրցանակը՝ հաղթական գավաթը։Ջրառատ բնակավայրի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը իսկ Գրիբոյեդով և Ակնաշեն բնակավայրերի թիմերի հանդիպման արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրեց Գրիբոյեդով բնակավայրը 6-2 հաշվով հաղթելով հակառակորդ թիմին։Առաջնության վերջում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որտեղ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը ողջունեց մասնակիցներին և 1-ից 3-րդ տեղեր ...
Մանրամասն |
|
1 2 3 |