Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 78-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅԿԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի նախադպրոցական կրթության գործունեության իրականացման համար Արաքս համայնքի «Հայկաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց շահագործման նպատակով տրամադրելու մասին.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայկաշեն գյուղ, 9-րդ փողոց 28 հասցեում գտնվող, 113․8քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, 35քմ մակերեսով մանկապարտեզը, 10․8քմ մակերեսով սանհանգույցը, 12․2քմ մակերեսով խոհանոցը, և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 04-056-0053-0006 կադաստրային ծածկագրով 0.1488հա հողամասը(որից 0․0186 հա բնակավայրի հասարակական կառուցապատման) (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել Արաքս համայնքի «Հայկաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner