Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Առատաշեն գյուղի բնակիչ՝ Արևիկ Արզումանյանի դիմումը, իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «ԱԻԴԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԱՁ /վկայական N 0393/ 2025 թվականի օգոստոսի 21-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Արևիկ Արմենի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-013-0039-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․0500 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք գյուղ Առատաշեն, Կ. Դեմիրճյան փողոց, 2, 0․0840 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Արցախի փողոց, 1 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։