Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Արարատ Վասիլի Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 23-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Արարատ Վասիլի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող /04-013-0049-0001/ կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 150,1քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 29,4քմ մակերեսով ծածկը, 7,53քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 7,05քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Աիդա Բաղրամյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 2024E5LXK2:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*150,1քմ=154303 /մեկ հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր երեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*43,98քմ=27127 /քսանյոթ հազար մեկ հարյուր քսանյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 154303+27127=181430 /մեկ հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր երեսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 181430 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Առատաշեն գյուղի N900325153162 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 29-ի «Արարատ Վասիլի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին» N817-Ա որոշումը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: