Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՎԱՀԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 09-Ի N512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ Անահիտ Վահանի Մարգարյանը դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Գայ գյուղի Գարնանային փողոց 46 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2024թ-ի թիվ 10275 սեղանամատյանի, ըստ սեփականաշնորհման հանձնաժողովի 25.03.1991թ. թիվ 4 որոշման հիման վրա /0.12հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի Գարնանային փողոց 46 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Վահանի Մարգարյանի /ծնվ․1947թ․/, Եվա Ալվարոյի Մարգարյանի /ծնվ.1967թ./, Անուշ Ալվարոյի Մարգարյանի /ծնվ. 1973թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,12հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 53,9քմ կառուցված 1980թ, բնակելի տուն` 92,5քմ կառուցված 1980թ, բաց պատշգամբ՝ 87,9քմ կառուցված 1980թ., թռչնանոց` 22,1քմ կառուցված 1980թ.,ավտոտնակ՝ 60,7քմ կառուցված 1980թ../: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:

3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել ՎԱնահիտ Վահանի Մարգարյանի /ծնվ․1947թ․/, Եվա Ալվարոյի Մարգարյանի /ծնվ.1967թ./, Անուշ Ալվարոյի Մարգարյանի /ծնվ. 1973թ/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:

4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Գայ, Գարնանային փողոց 46 հասցե:

5.Ուժը կորցրած ճանաչել Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 09-ի «Բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին » N1217-Ա որոշումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անահիտ Քեշիշ-Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner