Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի բնակիչ՝ Արթուր Անդրեասյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների՝ N 20032018-04-0013 տրված 20 մարտի 2018 թվականին, N 04042018-04-0009 տրված 4 ապրիլի 2018 թվականին և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեի հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 04012SENGF3K.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող Արթուր Հովհաննեսի Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-033-0030-0002 /հողամասի չափը 0․1025 հա/, 04-033-0030-0003 /հողամասի չափը 0․094 հա/ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնք, գյուղ Գայ, 10-րդ փողոց, 4-6 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։