Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից Արմեն Հովհաննիսյանի հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Խաղաղության 5փ, 8տ/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ Արմեն Հովհաննիսյանն գերեզմանատան հարևանությամբ գտնվող 04-033-0034-0005, կադաստրային ծածկագրով՝ հողամասի և գերեզմանատան հարևանությամբ թափել եք մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ այդ թվում նաև գոմաղբ։
Արմեն Հովհաննիսյանի կողմից իրականացվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն և սույն՝ օրենքի 43․1-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Արմեն Հովհաննիսյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2025 թվականի ապրիլի 7-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2025 թվականի ապրիլի 7–ին տրված N LO127354633AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2025 թվականի ապրիլի 7-ին։
2025 թվականի ապրիլի 22-ին Արմեն Հովհաննիսյանը Արաքսի համայնքապետարան է ներկայացրել իրավախախտումն վերացնելու երկու լուսանկար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: