Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1–ին ենթակետի «ա» պարբերությամբ, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԴ/0439/02/25 քաղաքացիական գործով 2025 թվականի սեպտեմբերի 08-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որի համաձայն՝ քաղաքացի Տիգրան Մխիթարի Մխիթարյանը /ծնված՝ 02․12․1996թ․/ ճանաչվել է անգործունակ, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի մոր՝ Սուսաննա Ջիլբերթի Միրզոյանի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Իսակովի փողոցի թիվ 10 տան բնակիչ Տիգրան Մխիթարի Մխիթարյանի /ծնված՝ 02․12․1996թ․, անձնագիր՝ AL0544726, տրված՝ 14․12․2023թ․, 060-ի կողմից/ նկատմամբ սահմանել խնամակալություն՝ խնամակալ նշանակելով նրա մորը՝ Սուսաննա Ջիլբերթի Միրզոյանին /ծնված՝ 02.10.1972թ․, անձնագիր՝ AU0561406, տրված՝ 24.12.2021թ․, 060-ի կողմից)։
2. Սուսաննա Ջիլբերթի Միրզոյանին վերապահել ի շահ իր որդու՝ Տիգրան Մխիթարի Մխիթարյանի, առանց հատուկ լիազորագրի, կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ՝ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Հսկողություն սահմանել Տիգրան Մխիթարի Մխիթարյանի նկատմամբ խնամակալ նշանակված Սուսաննա Ջիլբերթի Միրզոյանի գործունեության նկատմամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անժելա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner