Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 97-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․4758 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Լուսագյուղ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության` 04-048-0125-0021 կադաստրային ծածկագրով 0,4758 հա վարելահողը 25 տարի ժամկետով:
2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 0,4758 հա-ի համար` 30000 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 1500 Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -11

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner