Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով` օրենքի անալոգիայով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի N595-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը` Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական կենտրոնին գործունեության իրականացման նպատակով տարածք տրամադրելու մասին.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԱԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող 04-033-0046-0003 կադաստրային ծածկագրով Մ. Սարյան փողոց 3 հասցեում գտնվող մշակույթի տան երկրորդ հարկից՝ թիվ3,4,5 սենյակները, 111,2քմ մակերեսով տարածքը /այսուհետ`գույք/, անհատույյց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական կենտրոնին՝ սոցիալական ծրագրի իրականացման նպատակով: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |