Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34–րդ հոդվածի 1–ին մասով.
Որոշում եմ՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եվ հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը հաստատելու մասին» N 305–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
Որոշման 1–ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։