Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 163-րդ և 164–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18–րդ կետը և Պետրոս Ավագյանի 2025 թվականի հունիսի 25–ի դիմումը.
Որոշում եմ՝
1. Արաքս համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի մի մասը՝ 12 /տասներկու/ աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 1–ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ։
2. Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Արաքս համայնքի ղեկավարի օգնական Աշոտ Հովհաննիսյանին:
3. Պետրոս Ավագյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի հուլիսի 17–ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: