Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006թ. թիվ 13-Ն հրամանի պահանջներով և հիմք ընդունելով 28․07.2025թ.-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքապետարանի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը, համաձայն սույն որոշման հավելվածի:
2.Սահմանել, որ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն: 3.Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետին Մարիա Ազատյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրել և հանձաժողովի անդամների հետ միասին ստորագրել նիստերի արձանագրությունները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: