Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Անդրանիկ Պետրոսյանի 2025 թվականի հուլիսի 25-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի բնակիչ Անդրանիկ Սանասարի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /04-035-0154-0222/ ծածկագրով արտադրական հողատարածքում ինքնակամ կառուցված 707․2քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության օբյեկտը՝ համաձայն «Դավիթ Սիմոնյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 20243HECEG:
2.Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է արտադրական նշանակության շինությունների 1քմ-ի համար 1813,5 Հայաստանի Հանրապետության դրամ, 1813,5*707․2քմ=1282507 /մեկ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր յոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 1282507 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Գրիբոյեդով գյուղի N900325003474 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։