Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Կարեն Դունամալյանի 2025 թվականի հունիսի 2-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի Պ. Սևակի փողոց 2 հասցեում գտնվող Կարեն Սարգսի Դունամալյանին սեփականության իրավունքով պատկանող /04-064-0019-0001/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 24,1քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ նկուղ, 111,1քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 218,3քմ ծածկը, 38,7քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 9,5քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Հռիփսիմե Արսենյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024KHBNKQ։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*24.1քմ=29137/քսանինը հազար մեկ հարյուր երեսունյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ, 725.4*377.6քմ=273911/երկու հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր տասնմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 29137+273911=303048 /երեք հարյուր երեք հազար քառասունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման հաշվարկված վճարը` 303048 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Մեծամոր գյուղի N900325180157 հաշվեհամարին:
4. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացման համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։