Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս /Էջմ/ գյուղի բնակիչ Արամայիս Մելքոնյանը /ծնվ.1971թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Արաքս /Էջմ/ գյուղի Կ․ Դեմիրճյան փողոց 60 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած 08.04.2025թ-ի վճռի Գործ թիվ ԱՐԴ/0778/02/24/ 0,24355հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս/Էջմ/ գյուղի Կ․ Դեմիրճյան փողոց 60 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամայիս Արժանովի Մելքոնյանի /ծնվ.1971թ./ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,24355հա օրինական հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 114,2քմ կառուցված 1971թ, բնակելի տուն` 13․6քմ կառուցված 1971թ, բնակելի տուն` 61․8քմ կառուցված 1971թ, բնակելի տուն բպ՝ 0․7քմ կառուցված 1971թ, բնակելի տուն` 27․3քմ կառուցված 1971թ, օժանդակ շինություն` 38․9քմ կառուցված 1990թ, օժանդակ շինություն` 21․8քմ կառուցված 1990թ, ջրավազան` 1․8քմ կառուցված 1999թ, պարիսպ` 1,7քմ կառուցված 1999թ, պարիսպ՝ 1․5քմ կառուցված 1999թ․/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Արամայիս Արժանովի Մելքոնյանի /ծնվ.1971թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Արաքս /Էջմ/, Կ․ Դեմիրճյան փողոց 60 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: