Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանով.
Որոշում եմ՝
1.2025 թվականի սեպտեմբերի 02-ին` ժամը 10։00–ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:
2․Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանի պահանջներով։
3․Մրցույթի տեխնիկական սպասարկման աշխատանքները կազմակերպելու, մրցույթի մասին հայտարարություն հրապարակելու համար լիազոր անձ նշանակել Մ.Ազատյանին։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: