Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Հրանտ Տոնոյանի 2025 թվականի հուլիսի 15-ի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Նար-Դոսի փողոց 1 հասցեում գտնվող Հակոբ Հրանտի Տոնոյանին,Հերիքնազ Ժորժիկի Ենգոյանին,Հրանտ Հակոբի Տոնոյանին,Քրիստինե Հակոբի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող /04-085-0068-0029/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 171․9քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1․6քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 2.0 քմ արտաքին մակերեսով զուգարանը, 1.1քմ մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024WBYHCJ։

2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725.4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*171.9քմ=207827 /երկու հարյուր յոթ հազար ութ հարյուր քսանյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ: 725.4*4․7քմ=3409 /երեք հազար չորս հարյուր ինը/ Հայաստանի Հանրապետության դրամԸնդամենը՝ 207827+3409=211236 /երկու հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր երեսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման հաշվարկված վճարը` 211236 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ջրառատ գյուղի N900325182153 հաշվեհամարին:

4. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացման համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ավետիք Սենիքերիմյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝560ebfaf-c30e-4afc-a0ca-35ccc182b8b6



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner