Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով վարչական պատասխանատվության ենթարկված Արթուր Գրիգորյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի N 558-Ն հրամանի Հավելված 4-ի ձևաչափով ներկայացված «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ» հաշվետվությունը․
Որոշում եմ՝
1․ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի «Արթուր Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» N 424-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։