|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2024 թվականի N 47-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1.577 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Ապագա գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության` 04-012-0119-0064 կադաստրային ծածկագրով 1.577 հա այլ հողատարածքը 25 տարի ժամկետով: 2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 1.577 հա-ի համար` 135000 /մեկ հարյուր երեսունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 7000 Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 Հայաստանի Հանրապետության դրամ: 4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՓԽԱՆՅԱՆ ՍԵՎԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|