Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 141-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Արմեն Արամայիսի Սրապիոնյանի 2025 թվականի օգոստոսի 1-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արաքս համայնքի Խորոնք գյուղի Մ․ Խորենացու փողոց 9 հասցեում գտնվող Արմեն Արամայիսի Սրապինոյանին /ծնվ․26․05․1976թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,0184 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի (կադաստրային ծածկագիր 04-050-0065-0003) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,0184 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: