Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Հովհաննես Գագիկի Ավագյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ որ քաղաքացի Հովհաննես Գագիկի Ավագյանը /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Արմավիր Գ․ Մեծամոր 1 թղմ 17/ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից ստացված տեղեկանքների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Հովհաննես Գագիկի Ավագյանին հասցեագրված վարչական վարույթի շրջանակներում լսումների հրավիրելու վերաբերյալ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 31․01․2025թ․ թիվ 190 ծանուցագիրն ուղարկվել է փոստային առաքմամբ /փոստային առաքանի՝ LO126406609AM, ծանուցագիրը հանձնվել է ստացողին 2025 թվականի փետրվաիր 7-ին։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված): Հաշվի առնելով նշված իրավակարգավորումը՝ ծանուցումը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին հրապարակվել է azdarar.am կայքում, սակայն Ծաղիկ Բունիաթյանը չի ներկայացել վարչական լսումների և չի ներկայացրել դիմում վարչական լսումների անցկացնելու վերաբերյալ և չի կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները։
Ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ծաղիկ Վազգենի Բունիաթյանի կողմից առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համար հիմք հանդիսացող «E-community» ծրագրից ձեռք բերված տվյալները՝ Հովհաննես Գագիկի Ավագյանը չի կատարել ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքերի մասով հարկային պարտավորությունները, որի հետևանքով 15․01․2025 թվականի դրությամբ գոյացել է 705․482 /յոթ հարյուր հինգ հազար չորս հարյուր ութսուն երկու/ ՀՀ դրամ պարտք, որից՝
1. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0217-0021-002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 22746 (քսաներկու հազար յոթ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ, որից 19195 (տասնինը հազար հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամը 2022-2023թթ.-ի ապառքի գումար և 3551 (երեք հազար հինգ հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամը 2022-2023թթ.-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։
1. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0217-0024-001-000 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 17402 (տասնյոթ հազար չորս հարյուր երկու) ՀՀ դրամ, որից 14670 (տասնչորս հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամը 2022-2023թթ.-ի ապառքի գումար և 2732 (երկու հազար յոթ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամը 2022-2023թթ.-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։
2. Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղում գտնվող 04-033-0217-0027-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մասով՝ 18078 (տասնութ հազար յոթանասունութ) ՀՀ դրամ, որից 15256 (տասնհինգ հազար երկու հարյուր հիսունվեց) ՀՀ դրամը 2022-2023թթ.-ի ապառքի գումար և 2822 (երկու հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամը 2022-2023թթ․-ի հարկային պարտավորությունները ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը։
Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…
Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։
Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ․․․:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ, 224-րդ, 225-րդ, 226-րդ, 227-րդ, 236-րդ, 397-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ծաղիկ Վազգենի Բունիաթյանից հօգուտ Արաքս համայնքի բյուջեի գանձել 705․482 /յոթ հարյուր հինգ հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար:
2.Հարկային պարտավորությունների վճարումը կատարել Արաքս համայնքի 900325006121 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: