Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Արտիմետ գյուղի բնակիչ՝ Աննա Սահակյանի դիմումը իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Կարեն Մաչանյան» ԱՁ /վկայական N 0244/ կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական տարածքում գտնվող Աննա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 04-023-0020-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.0509 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայքն գյուղ Արտիմետ, Րաֆֆու փողոց, 7, 0․0506 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Արտիմետ, Րաֆֆու փողոց, 7/1 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։