24.04.24
Հարգանքի տուրք՝ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին
|
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Արաքս համայնքի վարչական շրջանների ղեկավարները մասնակցեցին համաժողովրդական երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության չմոռացված էջն է՝ համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը։ Հավերժ փառք մեր հայրենակից բոլոր սրբադասված նահատակների հիշատակին...
|
|
22.04.24
ջրագծի վերանորոգման աշխատանքներ Արտիմետ բնակավայրում
|
Արտիմետ բնակավայրի Ե. Չարենց փողոցի հին և շահագործման ոչ պիտանի ջրագիծն ամբողջությամբ փոխարինվել է խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։ Ջրագծի երկարությունը կազմել է 20 մետր Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
19.04.24
Թաղամասերի մաքրման աշխատանքներ Արաքս համայնքում
|
Թաղամասերի մաքրման աշխատանքները շարունակվում են Արաքս համայնքում։ Ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվել Ապագա բնակավայրի 24-րդ թաղամասում։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
19.04.24
Նոր ջրագիծ Ակնաշեն բնակավայրում
|
Ակնաշեն բնակավայրի Ա. Օզանյան փողոցում կառուցվել է նոր ջրագիծ, որը սպասարկում է 4 տուն։ Ջրագծի երկարությունը կազմել է 270 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
18.04.24
Իրազեկում
|
ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում հաստատվել է «Բուսաբուծության աջակցության ծրագիրը»։Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ...
Մանրամասն |
|
18.04.24
Հուշարձանների պահպանության օրն Արաքս համայնքում
|
Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է, որը 1983 թվականից նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ։ Նպատակն է գործունեության տարբեր ձևերով հանրահռչակել հուշարձանների պահպանության կարևորությունը և նպաստել այդ հսկայական ժառանգության պահպանության իրականացմանը։ Հայաստանում այս օրը նշվում է 1993 թվականից։ Հուշարձանների պահպանության օրը նշվեց նաև Արաքս համայնքի վարչական շրջաններում։
|
|
17.04.24
Իրազեկում
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ՝18-60 տարեկան 2023թ․ սեպտեմբերից հետո Արցախից(Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ ...
Մանրամասն |
|
1 2 3 |