28.03.24
Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառման հրավեր
|
Մարտի 31-ին ժամը 11:00-ին, Արաքս համայնքի Գայ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա պատարագ՝ Սուրբ և անմահ Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված: Պատարագի ավարտից հետո՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա Ազգային եկեղեցական տոնախմբություն՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին, որին կմասնակցեն և ելույթ կունենան Արաքս համայնքի ՀՈԱԿ-ների շնորհալի երեխաներ և միջոցառմանը հրավիրված սիրված երգիչներ:
|
|
27.03.24
Տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողովի առաջին նիստը
|
Այսօր՝ մարտի 26-ին, Արաքս համայնքի ղեկավարի տեղակալ Պետրոս Ավագյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ռուզաննա Թեմուրյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Մարիա Ազատյանը, ավագանու անդամ Արմինե Պողոսյանը, հանձնաժողովի անդամներ՝ Լիլիթ Պողոսյանը, Սյուզաննա Միրզոյանը, Մարտիրոս Երանյանը, Հարություն Մակարյանը, Ալիկ Հովսեփյանը։ Սույն թվականի ապրիլի 11-ին, ժամը՝ 11:00-ին, Արաքսի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
25.03.24
«Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելում»
|
Ի՞նչ է թունաքիմիկատը Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:«Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներԻնչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունիցԹունաքիմիկատներ գնելիս՝ 1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, 2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվովԹունաքիմիկատը Ձեր օրգանիզմ ...
Մանրամասն |
|
20.03.24
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնք
|
Այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանը եղավ Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրերում։Մարզպետը , համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները շրջեցին Մեծամոր և Գայ բնակավայրերում, դիտարկեցին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքները։Գայ բնակավայրում մարզպետն այցելեց Գայի մշակույթի տուն , որտեղ համայնքի ղեկավարի և ոլորտային պատասխանատուների հետ միասին դիտարկեցին ընթացող շինարարական աշխատանքները։Մեծամոր բնակավայր այցի շրջանակներում մարզպետն այցելեց Մեծամորի մանկապարտեզ, ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մանկապարտեզի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների ավարտական փուլին։Նշենք, որ Մեծամոր բնակավայրում 2002 թվականից ...
Մանրամասն |
|
20.03.24
Արաքս համայնքը ձեռք բերեց ևս մեկ տեխնիկա
|
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարության, Համաշխարհային Բանկի, Արաքս համայնքի համաֆինանսավորմամբ` Արաքս համայնքին հատկացվեց ևս մեկ տեխնիկա։Արաքս համայնքը, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ -ի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում, դիմել էր Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` Արաքս համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ տրանսպորտային միջոցներ, և Արաքս համայնքին տրամադրվող վերջին տեխնիկան այսօր արդեն Արաքս համայնքում է ։Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող սոցիալական ...
Մանրամասն |
|
19.03.24
Իրազեկում
|
Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024թ.-ին և ընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ...
Մանրամասն |
|
18.03.24
Արաքս համայնքի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը մեկ ժամով կանջատվի
|
«Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 23-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Արաքս համայնքի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:Այս համաշխարհային հանրային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։
|
|
1 2 3 |