07.07.25
Արաքս համայնքի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից Հայկաշեն բնակավայրում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ
|
Մաքրվել է մոտ 800 մետր երկարությամբ դաշտամիջյան ջրատար։ ❗️Աշխատանքների ընթացքում մաքրվել և հեռացվել է տասնամյակների կուտակված աղբ և տիղմ, ինչի արդյունքում ջրատարը վերականգնել է իր բնականոն հոսքը։✅ ℹ️Հիշեցնենք, որ բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվում են Արաքս համայնքին պատկանող տեխնիկաները։ Շարունակելի…. ✅✅✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից
|
|
07.07.25
📌#Հայկաշեն բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծի վերակառուցման աշխատանքներ
|
📍Հայկաշեն բնակավայրի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցները սպասարկող խմելու ջրագիծը երկար տարիների շահագործման և էրոզիայի հետևանքով խափանվել և շարքից դուրս էր եկել, որի արդյունքում զգալիորեն վատթարացել էր ջրամատակարարման որակը։ ✅Այս համատեքստում իրականացվել է նոր ջրագծի կառուցում՝ շուրջ 600 մետր երկարությամբ։ ℹ️Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…✅✅✅
|
|
07.07.25
📌⚽️Սույն թվականի հուլիսի 5-ին Ապագա բնակավայրի ֆուտբոլի դաշտում կայացավ Արաքս համայնքի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը
|
Որոշիչ խաղն անցավ թեժ և համառ պայքարում, որի շրջանակներում հանդիպեցին հետևյալ թիմերը՝ 🔸Ապագա-Ակնաշեն 9-2 🔹Ջրառատ-Գրիբոյեդով 6-5 Խաղի արդյունքներով եզրափակիչ փուլում կհանդիպեն Ապագա և Ջրառատ բնակավայրերի թիմերը իսկ 3-րդ և 4-րդ տեղերի համար կպայքարեն Ակնաշեն և Գրիբոյեդով թիմերը։ ❗️Եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 19։30-ին, Ապագա բնակավայրի ֆուտբոլի դաշտում։ Առջևում սպասվում է թեժ, լարված և համառ պայքար։ Մաղթում ենք դիտարժան և հետաքրքիր խաղ։ Հաջողություն բոլոր թիմերին, թող հաղթի ուժեղագույնը․․․․✊🏼
|
|
07.07.25
📌Սույն թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցավ Արաքս համայնքի Գայի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2024-2025 ուստարվա ավարտական միջոցառումը
|
🔹Ավարտական միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ուսուցիչները, ծնողները։ 🔸Միջոցառմանը դպրոցի տարբեր խմբակների սաներ ներկայացան իրենց ելույթներով՝ ամփոփելով տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքներն ու ստեղծագործական ձեռքբերումները։ Տոնական մթնոլորտում սաներին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին ինչպես դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչները, այնպես էլ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։ Իր խոսքում համայնքի ղեկավարը բարձր գնահատեց դպրոցում իրականացվող մշակութային աշխատանքը՝ շեշտելով, որ Գայի «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը մեծ դեր ունի համայնքի երիտասարդների գեղագիտական դաստիարակության և ստեղծագործ ներուժի բացահայտման ...
Մանրամասն |
|
05.07.25
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի հուլիսի 5-ին մեր ժողովուրդը ընդունեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը՝ ամրագրելով պետության ժողովրդավարական ուղին, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները։ Սահմանադրությունը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ոչ միայն օրենքի գերակայության խորհրդանիշ, այլև ազգային միասնականության և պետության կայուն զարգացման երաշխիք։ Այն մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն ունի իրավունքներ, այլ նաև պարտավորություններ՝ հայրենիքի, համայնքի և միմյանց հանդեպ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս ...
Մանրամասն |
|
04.07.25
Աշխատանքային քննարկում
|
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Քննարկվել են Արաքս համայնքում պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է եղել նաև համայնքային զարգացման հեռանկարային ծրագրերին և դրանց ֆինանսավորման հնարավորություններին։ Մարզպետը կարևորել է համայնքներում իրականացվող ծրագրերի ժամանակին և որակով իրականացումը՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության և փոխադարձ պատասխանատվության անհրաժեշտությունը։
|
|
03.07.25
ՏԵՐՏԵՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՆ
|
Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր--------------------------------------------Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի բնակիչ Գասպար Տերտերյանը հանդես գալով 72կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։Հիշեցնենք, որ օր առաջ Գասպար Տերտերյանի եղբայրը՝ Սամվել Տերտերյանը 8։0 հաշվով հաղթանակ է տարել մոլդովացի ըմբիշ Կոնստանտին Տասկայի նկատմամբ, առաջնությունում դառնալով բրոնզե մեդալակիր։Առաջնության պատվո հարթակին կանգնել են եղբայրներ Գասպար Տերտերյանը (72 կգ) և Սամվել Տերտերյանը (77 կգ):Շնորհավորում ենք մեր մարզիկ եղբայրներին հաղթանակների համար և մաղթում նորանոր հաջողություններ ...
Մանրամասն |
|
1 2 3 |