05.09.25
Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ:
|
Արաքս համայնքի Գայ բնակավայրում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: ———————————————————————— Աշխատանքներն իրականացվել են Գայի 2-րդ հատվածում՝ Շորքաշվան թաղամասւմ ⚠️ Բարեկարգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմել է 10 կմ 600 մետր ✅ ℹ️ Աշխատանքներն իրականացվել են հատուկ տեխնիկայի՝ գրեյդերի օգնությամբ: Նմանատիպ աշխատանքները Արաքս համայնքում կլինեն շարունակական... ✅ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գայբնակավայր
|
|
05.09.25
Արաքս համայնքի #Ջրարբի բնակավայրում իրականացվել է արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ։
|
Ջրարբի բնակավայրում իրականացվել են աշխատանքներ՝ փողոցների լուսավորության և ընդլայնման նպատակով։ Աշխատանքները կատարվել են հետևյալ փողոցներում ` 📍 Ե. Չարենց 📍Ղ. Աղայան 📍Մ. Սարյան 📍Խ.Աբովյան 📍Ս.Խաչատրյան 📍Մ.Մեծարենց 📍Ա. Իսահակյան 📍Հ. Թումանյան Աշխատանքների արդյունքում անցկացվել է շուրջ 256 մետր երկարությամբ 2x16 սիպ մալուխ ✅ Տեղադրվել է 20 հատ ծակող սեղմակ ✅ 24 հատ ձգիչ ✅ 17 հատ պահունակ ✅ 27 հատ 50(ՎՏ) լեդ լուսատու վահան ✅ Ի ուրախության բոլորիս,#Ջրարբի բնակավայրում ավարտվեցին արտաքին լուսավորության ցանցի աշխատանքները, բնակավայրի բոլոր փողոցները լուսավորված են։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից⬇️
|
|
05.09.25
Արաքս համայնքի #Ապագա բնակավայրում իրականացվել է արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ:
|
🔉Ապագա բնակավայրում իրականացվել են աշխատանքներ փողոցի լուսավորության և ընդլայնման նպատակով: 📍Աշխատանքն իրականացվել է Ապագա գյուղի 8-րդ փողոցում: Աշխատանքների արդյունքում անցկացվել է շուրջ` 1056 մետր երկարությամբ 2x16 սիպ մալուխ 82 հատ ծակող սեղմակ 80 հատ ձգիչ 42 հատ պահունակ 42 հատ 50(ՎՏ) լեդ լուսատու վահան ________________________________________________ ✅Ի ուրախություն բոլորիս #Ապագա բնակավայրում ավարտվեցին արտաքին լուսավորության ցանցի աշխատանքները, բնակավայրի բոլոր փողոցները լուսավորված են: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացված աշխատանքներից ⬇️
|
|
02.09.25
Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ
|
📌Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ, մասնավորապես՝ իրականացվել է 36-րդ և 37-րդ փողոցներին հարակից ջրահեռացման համակարգի ջրատարների մաքրման աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջությամբ մաքրվել է շուրջ 170 մետր երկարությամբ ջրատար: ✅Այս քայլը կնպաստի ոչ միայն ջրահեռացման համակարգի անխափան գործունեությանը , այլև կբարելավի շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանները և կնվազեցնի հեղեղումների առաջացման հավանականությունը: #Արաքսհամայնք
|
|
02.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ (փոփ. 28.12.2023թ., 2343-Ն) սահմանված կարգով, 2025թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00, անցկացման հասցեն՝ գ․Արտիմետ, Չարենցի 45, նախատեսվում է անցկացնել Արաքս համայնքի Արտիմետի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, և գրավոր՝ Արաքսի համայնքապետարան, ծանուցումից 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից ...
Մանրամասն |
|
01.09.25
Գիտելիքի և դպրության օր
|
Այսօր Արաքս համայնքի բոլոր 13 բնակավայրերի դպրոցներում տիրում էր ուրախություն ու տոնական տրամադրություն։ ✨ Համայնքապետարանի աշխատակազմը մասնակցեց սեպտեմբերմեկյան միջոցառումներին և ավանդույթի համաձայն առաջին դասարանցիներին նվիրեց գեղեցիկ պայուսակներ՝ լեցուն անհրաժեշտ գրենական պիտույքներով։ 📝🎒 Սիրելի՛ աշակերտներ, Արաքս համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններով ու նոր նվաճումներով լի ուսումնական տարի։ 🌟
|
|
01.09.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ևԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ📚
|
Հարգելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և կրթության օրվա կապակցությամբ։ Սա այն օրն է, երբ հազարավոր աշակերտներ ու ուսանողներ նորից կանգնում են գիտելիքի շեմին՝ սկսելով զարգացման ու ինքնակատարելագործման հերթական փուլը։ Առանձնահատուկ շնորհավորում ենք առաջին դասարան ընդունված մեր փոքրիկ աշակերտներին։ Թող դպրոցական կյանքում ձեր յուրաքանչյուր օր լցվի ուրախությամբ, նոր բացահայտումներով ու գիտելիքի մեծ սիրով։ Դուք մեր ապագայի հույսն ու ուժն եք։ Կրթությունը մեր պետության և հասարակության ապագայի ամուր հենարանն է։ Այն սերնդեսերունդ փոխանցվող արժեք է, որն ապահովում է մեր հայրենիքի առաջընթացը, ազգային ինքնության պահպանությունն ու հզորացումը։ ...
Մանրամասն |
|
1 2 3 |