13.10.25
🚰Արաքս համայնքի #Գայ բնակավայրի Խաչատուր Աբովյան փողոցում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ։
|
Կառուցված նոր ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 350 մետր📏։ 💧Նոր ջրագծի կառուցումը կնպաստի բնակիչների համար խմելու ջրի անխափան մատակարարմանը և կբարելավի կենցաղային պայմանները։ 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ խողովակները և տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև բնակիչները։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Գայբնակավայր
|
|
09.10.25
Արաքս համայնքի #Լուսագյուղ բնակավայրում հարթեցվել են դաշտամիջյան ճանապարհները՝ ընդհանուր երկարությունը 200 մետր։
|
Աշխատանքների արդյունքում կապահովվի գյուղմթերքի ժամանակին, անվտանգ և անխափան մատակարարումը շուկա 🌾: 🚜Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Լուսագյուղբնակավայր
|
|
09.10.25
💧Արաքս համայնքի #Լուսագյուղ բնակավայրի Էջմիածին-Մարգարա մայրուղուն հարակից տարածքում գտնվող ջրահեռացման ջրատարը մաքրվել է տիղմից՝ ընդհանուր երկարությունը 150 մետր։
|
✅Աշխատանքները կնպաստեն ջրահեռացման համակարգի արդյունավետությանը և տարածքի ջրակալումների կանխարգելմանը 🌿: Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան տրամադրվել է Արաքսի համայնքապետարանի կողմից։ Գործընթացը կազմակերպվել և իրագործվել է համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը հետևողականորեն իրականացնում է համայնքի տարածքում նախատեսված բարեկարգման ծրագրերը 🚜։ #Արաքսհամայնք #Արաքսիհամայնքապետարան #Լուսագյուղբնակավայր
|
|
07.10.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի տոնի առթիվ 📚։ Այս կարևոր օրն առանձնակի ուզում եմ ընդգծել ձեր կատարած աշխատանքը՝ որպես գիտելիքի, մշակույթի և կրթության տարածման կարևոր շարժիչ ուժ։ Ձեր հետևողական, նվիրված ու հոգատար աշխատանքի շնորհիվ գրադարանները շարունակում են լինել մտքի զարգացման, կրթական և մշակութային փոխանակման կարևորագույն կենտրոններ։ Գրադարանավարի աշխատանքը պահանջում է մեծ նվիրում, լայնախոհություն և պատասխանատվություն։ Դուք այն մասնագետներն եք, ովքեր, մեծ սիրով և ջերմությամբ, ուղեկցում եք յուրաքանչյուր ընթերցողի՝ նրա գիտելիքի որոնման ճանապարհին։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, նոր մասնագիտական ձեռքբերումներ և անսպառ ...
Մանրամասն |
|
06.10.25
Արաքս համայնքի #Գրիբոյեդով բնակավայրում իրականացվել են փողոցների նոր արտաքին լուսավորության աշխատանքներ։
|
Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրում ավարտվել են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Նոր լուսավորությամբ ապահովվել են հետևյալ փողոցները՝ Աղայան, Սարյան, Մկրտչյան, Սևակի, Նարեկացու, Լեոյի, Խաչատրյան, Պարոնյան և Րաֆֆու։ Աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետևյալ նյութերը․ • Բարձակ – 87 հատ• Սեղմակ – 174 հատ • Ձգիչ – 174 հատ • Լեդ լույս (50 Վտ)– 87 հատ • ՍԻՊ 2×16 – 3709 մետր •Մալուխ 2×2.5 – 174 մետր Իրականացված աշխատանքների ընդհանուր երկարությունը 3709 մետր է, ինչը կապահովի բնակավայրում բնակիչների անվտանգությունը՝ երեկոյան և գիշերային ժամերին, նաև զգալիորեն կբարելավի երթևեկության պայմանները ...
Մանրամասն |
|
06.10.25
📚 Ուսուցչի տոնի առթիվ Արաքսի համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին համայնքի դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ և արվեստի դպրոց՝ շնորհավորելու կրթության ոլորտի նվիրյալ աշխատակիցներին։
|
Համայնքապետարանի ներկայացուցիչները իրենց երախտագիտությունն ու բարեմաղթանքները հղեցին մանկավարժներին, դաստիարակներին և կրթության ոլորտի մյուս ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց անփոխարինելի դերը սերունդների կրթության, դաստիարակության և ազգային արժեքների պահպանման գործում։
|
|
06.10.25
Արաքս համայնքի #Ապագա բնակավայրում 17-րդ փողոցի հարակից ջրահեռացման ջրատարը մաքրվել է տիղմից՝ 50 մետր երկարությամբ հատվածում։
|
|
|
1 2 3 |