02.09.25
Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ
|
📌Արաքս համայնքի #Ապագա բնակավայրի վարչական տարածքում բարեկարգման ծրագրի շրջանակներում կատարվել են ինժեներական ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքներ, մասնավորապես՝ իրականացվել է 36-րդ և 37-րդ փողոցներին հարակից ջրահեռացման համակարգի ջրատարների մաքրման աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջությամբ մաքրվել է շուրջ 170 մետր երկարությամբ ջրատար: ✅Այս քայլը կնպաստի ոչ միայն ջրահեռացման համակարգի անխափան գործունեությանը , այլև կբարելավի շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանները և կնվազեցնի հեղեղումների առաջացման հավանականությունը: #Արաքսհամայնք
|
|
02.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ (փոփ. 28.12.2023թ., 2343-Ն) սահմանված կարգով, 2025թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00, անցկացման հասցեն՝ գ․Արտիմետ, Չարենցի 45, նախատեսվում է անցկացնել Արաքս համայնքի Արտիմետի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, և գրավոր՝ Արաքսի համայնքապետարան, ծանուցումից 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից ...
Մանրամասն |
|
01.09.25
Գիտելիքի և դպրության օր
|
Այսօր Արաքս համայնքի բոլոր 13 բնակավայրերի դպրոցներում տիրում էր ուրախություն ու տոնական տրամադրություն։ ✨ Համայնքապետարանի աշխատակազմը մասնակցեց սեպտեմբերմեկյան միջոցառումներին և ավանդույթի համաձայն առաջին դասարանցիներին նվիրեց գեղեցիկ պայուսակներ՝ լեցուն անհրաժեշտ գրենական պիտույքներով։ 📝🎒 Սիրելի՛ աշակերտներ, Արաքս համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններով ու նոր նվաճումներով լի ուսումնական տարի։ 🌟
|
|
01.09.25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ևԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ📚
|
Հարգելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և կրթության օրվա կապակցությամբ։ Սա այն օրն է, երբ հազարավոր աշակերտներ ու ուսանողներ նորից կանգնում են գիտելիքի շեմին՝ սկսելով զարգացման ու ինքնակատարելագործման հերթական փուլը։ Առանձնահատուկ շնորհավորում ենք առաջին դասարան ընդունված մեր փոքրիկ աշակերտներին։ Թող դպրոցական կյանքում ձեր յուրաքանչյուր օր լցվի ուրախությամբ, նոր բացահայտումներով ու գիտելիքի մեծ սիրով։ Դուք մեր ապագայի հույսն ու ուժն եք։ Կրթությունը մեր պետության և հասարակության ապագայի ամուր հենարանն է։ Այն սերնդեսերունդ փոխանցվող արժեք է, որն ապահովում է մեր հայրենիքի առաջընթացը, ազգային ինքնության պահպանությունն ու հզորացումը։ ...
Մանրամասն |
|
01.09.25
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին, Արաքսի համայնքապետարանը ևս մի կարևոր քայլ ձեռնարկեց Խորոնք բնակավայրում:
|
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին, Արաքսի համայնքապետարանը ևս մի կարևոր քայլ ձեռնարկեց Խորոնք բնակավայրում: «Պետություն համայնք» 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Խորոնք բնակավայրում իրականացրեց ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվեց դպրոցի՝ Վ․ Տերյան փողոցը և հարակից փողոցը։ 📍Այս նախաձեռնությունը եղել է երկար սպասված և կարևոր, քանի որ տարիներ շարունակ դպրոցի մուտքին հասնելը դժվարություն էր ներկայացնում թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների և ծնողների համար։ Հին ճանապարհը քանդված էր, ցեխոտ, փոշոտ և վտանգավոր՝ հատկապես անձրևների և ձյան օրերին։ 📍Սեպտեմպերի 1-ից մեր դպրոցի աշակերտները յուրաքանչյուր օր դպրոց կգնան հարթ, ...
Մանրամասն |
|
31.08.25
Գծանշման_աշխատանքներ
|
Նոր ուսումնական տարվան ընդառաջ, Արաքսի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ճանապարհային երթևեկության կարգավորման և հետիոտների անվտանգության ապահովման նպատակով` Արաքս համայնքի բնակավայրերում իրականացվել են երթևեկելի գոտիների և հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։
|
|
31.08.25
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին, Արաքսի համայնքապետարանը ևս մեկ կարևոր աշխատանք ավարտեց։
|
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին, Արաքսի համայնքապետարանը ևս մեկ կարևոր աշխատանք ավարտեց։ «Պետություն համայնք» 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում իրականացվեց կենտրոնական ճանապարհի մայթեզրերի սալարկման աշխատանքներ։ 📍Սալիկապատվել է դպրոց տանող մայթերը՝ ստեղծելով անվտանգ, հարմար և մաքուր միջավայր մեր աշակերտների համար։ 📍Մեր երեխաների՝ անվտանգ ու արժանապատիվ դպրոց հասնելը համայնքի գերակա արժեքներից է։ 📍Այսուհետ երեխաները դպրոց կգնան բարեկարգված ճանապարհով։ 📍Սիրելի’ ուսուցիչներ և աշակերտներ, թող ամեն առավոտ ձեր ոտնաձայները հնչեն այս մայթերին՝ որպես վստահ քայլեր դեպի գիտելիք, զարգացում և ...
Մանրամասն |
|
1 2 3 |