17.05.24
Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի չորրորդ հերթական նիստի մասնակցության հրավեր
|
Սույն թվականի մայիսի 24-ին ժամը 16:00-ին, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի Մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի չորրորդ հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն Գայ գյուղում գօրծող «Մանկական զարգացման հիմնադրամ» մանկական կենտրոնին անհատույց անշարժ գույք տրամադրելու, Ջրառատ գյուղի դպրոցի շենքի կառուցման նախնական համաձայնեցում տալու, Արաքս համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը հաստատելու վերաբերյալ հարցերը: Նիստը կվարի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, կարձանագրի՝ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարսենիկ Վարդանյանը:
|
|
16.05.24
Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Արաքս համայնքում սկսվել է սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերի քվեարկության փուլը
|
Սույն թվականի մայիսի 16-ից Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում Արաքս համայնքում սկսվել է սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերի քվեարկության փուլը: Համայնքի զարգացման համար ներկայացվել է 4 նախագիծ՝ Գայ, Խորոնք և Գրիբոյեդով բնակավայրերից: Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով, Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 07-Ա որոշմամբ Արաքս համայնքի բյուջեում հատկացվել է 5 000 000 դրամ: Քվեարկության փուլին կարող են մասնակցել Արաքս համայնքում հաշվառված և 16 տարին լրացած բոլոր բնակիչները: - Յուրաքանչյուր անձը կարող է քվեարկել 3 նախագծի օգտին:
- Քվեարկությունը կավարտվի սույն թվականի մայիսի 31-ին:
|
|
15.05.24
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանին
|
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը և 2024 թվականի ապրիլ ամսին Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Արաքս համայնքի բնակիչ Համլետ Մանուկյանը այսօր հյուրընկալվել էին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը և մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեցին մարզիկին սպորտային մեծ հաջողություններ գրանցելու և միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար, մարզի անունից հաջողություն ցանկացան Համլետին առաջիկա մրցաշարերում:
|
|
15.05.24
Ավարտվել են Գայ բնակավայրում ջրագծի վերանորոգման աշխատանքները
|
Գայ բնակավայրի Գարնանային փողոցի հին և շահագործման ոչ պիտանի ջրագիծը մասամբ փոխարինվել է խմելու համար նախատեսված պլաստմասե խողովակներով։ Ջրագծի երկարությունը կազմել է 12 մետր։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
15.05.24
Իրազեկում
|
2024 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը իրականցնելու է ամառային տեխնո-կրթական ճամբար, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերից՝ 15-25 տարեկան երիտասարդները։ Ճամբարն իրականացվում է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում։Ճամբարը հնարավորություն կտա՝Ծանոթանալ Հայաստանյան և միջազգային տեխնոլոգիական առաջընթացին։Ուսումնասիրել տեխնոլոգիական կիրառելի գործիքները՝ կրթության, ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում։Սովորել գաղափարը վերածել գործնական քայլերի, ձևավորել նորարական մտածողություն, կիրառել այն թե՛ կրթության, թե՛ աշխատանքային պրակտիկայում՝ զարգացնելով հմտություններն ու կարողությունները արագ զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում։Ճամբարին ...
Մանրամասն |
|
14.05.24
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում էր
|
Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը: Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջայց են կատարեցել մարզադահլիճում, ապաստարանում, ծանոթացել կատարված աշխատանքին:
|
|
14.05.24
Մաքրման աշխատանքներ Ակնաշեն բնակավայրում
|
Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ակնաշեն բնակավայրում։ Ակնաշեն բնակավայրի գլխավոր ճանապարահատվածը մաքրվել է աղբի թափոններից։ Աշխատանքները իրականացվում են Արաքսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ սպասարկման և բարեկարգման» ՀՈԱԿ-ի կողմից։
|
|
1 2 3 |