01.08.25
Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Րաֆֆու և Դրոյի փողոցների մայթեզրերի կառուցման աշխատանքները ։
|
Պետություն համայնք 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Արաքս բնակավայրում սկսվել են Րաֆֆու և Դրոյի փողոցների մայթեզրերի կառուցման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 478 գծմ։ Ծրագրի արժեքը կազմում է 23 100 000 դրամ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից⬇️
|
|
01.08.25
Գրիբոյեդով բնակավայրում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ
|
Գրիբոյեդով բնակավայրի Պարոնյան փողոցում կառուցվել է խմելու նոր ջրագիծ՝ պլաստմասե խողովակներով։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 250 մետր։ Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…✅ ✅ ✅
|
|
31.07.25
Հայկաշեն բնակավայրում իրականացվել են խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքներ
|
Հայկաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կառուցվել է խմելու նոր ջրագիծ՝ պլաստմասե խողովակներով։ Նոր կառուցված ջրագծի երկարությունը կազմում է 250 մետր։✅ ℹ️ Անհրաժեշտ խողովակաշարը և տեխնիկան տրամադրվել են Արաքսի համայնքապետարանի կողմից, իսկ աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի և բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ուրախ օգտագործեք, սիրելի՛ բնակիչներ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկար՝ աշխատանքային գործընթացից⬇️ Շարունակելի…
|
|
31.07.25
Մեկնարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները ։
|
Պետություն համայնք 2025 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արաքս համայնքի Ապագա բնակավայրում սկսվել են գյուղի 15-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է 496 գծմ։ Ծրագրի արժեքը կազմում է 34 699 200 դրամ։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ իրականացվող աշխատանքներից⬇️
|
|
30.07.25
Արաքս համայնքի մարզիկները շարունակում են բարձր պահել համայնքի և հայրենիքի անունը միջազգային հարթակներում ✊🏼
|
Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի բնակիչ Ջանես Նազարյանը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբիշների մինչև 17 տարեկանների պայքարում 65 կգ քաշային կարգում հանդես գալով հաղթեց վրաց ըմբիշին և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Շնորհավորում ենք մեր սիրելի մարզիկին և իր մարզիչին, մաղթում ենք նորանոր հաղթանակներ։ Կեցցե՜ս Ջանես ջան✊
|
|
28.07.25
Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերի ոսկե մեդալակիր
|
Արաքս համայնքի Ապագա բնակավայրի բնակիչ, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը փայլուն ելույթով հանդես եկավ Գերմանիայի Ռեին-Ռհուրում անցկացվող Համաշխարհային Համալսարանական Ամառային Խաղերի (Ունիվերսիադա) ընթացքում։ Նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը ցուցաբերելով բարձրակարգ պատրաստվածություն և ստանալով 14933 միավոր՝ նվաճեց ոսկե մեդալ և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Շնորհավորում ենք Համլետ ջան, շնորհակալ ենք մեզ այսքան մեծ հպարտության առիթներ պարգևելու համար։ Մեզ համար մեծ հպարտություն և ուրախություն է տեսնել մեր համայնքը ներկայացնող մարզիկի նման փայլուն արդյունքները միջազգային հարթակում։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներ ...
Մանրամասն |
|
27.07.25
Շնորհավոր Վարդավառի տոնը`
Քրիստոսի Պայծառակերպության օրը.
|
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը, որը մեզ հուշում է լցվել լույսով, սիրով և բարությամբ։ Այս տոնը կոչ է անում ամրացնել հավատքը, հոգին լցնել մաքրությամբ և սրտերը՝ խաղաղությամբ։ Շնորհավորում ենք համայն հայության՝ հանձինս Արաքս համայնքի սիրելի բնակիչներին, թող որ ձեզ համար իրականանա Վարդավառն իր բոլոր խորհուրդներով՝ սրբագործման, սիրո, միավորման ու պտղաբերության:🩵 Ուրախ Վարդավառ բոլորին💦🩵
|
|
1 2 3 |